Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն ունեցան ԵՏՄ երիտասարդ լիդերների առաջին համաժողովին

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն ունեցան ԵՏՄ երիտասարդ լիդերների առաջին համաժողովին
03.07.2015 | 12:44

Հուլիսի 2-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները մասնակցեցին Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության երիտասարդ առաջնորդների առաջին համաժողովին: Համաժողովին ներկայացել էին պատվիրակություններ ՌԴ-ից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ղրղզստանից:

Համաժողովն անցկացվեց ՌԴ Պետդումայում, որտեղ ողջույնի խոսքով հանդես եկավ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Այնուհետև համաժողովի շրջանակներում անցկացվեց լիագումար նիստ, որի ընթացքում թեմատիկ ելույթներով հանդես եկան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները, ՌԴ Պետդումայի որոշ պատգամավորներ, պատվիրակությունների ղեկավարները, ինչպես նաև համաժողովի հյուրերից:
Նիստի ընթացքում խոսվեց այնպիսի թեմաներից, ինչպիսիք են՝ ԵՏՄ առանձնահատկությունները և հեռանկարները, ԵՏՄ-ն գլոբալ համակարգում, ԵՏՄ շրջանակներում հումանիտար համագործակցությունը, Եվրասիական տնտեսական իրավունք, հակամոնոպոլիստական կարգավորումը որպես ԵՏՄ անդամ երկրների ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացման գործոն, ԵՏՄ բարձրորակ կադրերի պատրաստումը և այլն: Ելույթներից հետո կլոր սեղանի շուրջ քննարկում անցկացվեց <<ԵՏՄ զարգացման ուղիները և հասարակական-քաղաքական գործընթացները>> թեմայով: Քննարկմանը հաջորդեց նիստի արդյունքների ամփոփումը, կազմվեց համաժողովի հուշագիրը, որով նախատեսվում է Եվրասիական տարածաշրջանում երիտասարդության ակտիվացում, երիտասարդության շրջանում եվրասիական ինտեգրման գաղափարների և հնարավորությունների տարածում ու զարգացում, համաժողովի ամենամյա կազմակերպում, ԵՏՄ կրթական և կադրային պոտենցիալի զարգացում և արկա խնդիրների լուծման համար համապատասխան կազմակերպաիրավական ձևի կիրառում:

Հավելենք, որ համաժողովի ընթացքում ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը հանդես է եկել առաջարկությունների փաթեթով:

Դիտվել է՝ 914

Մեկնաբանություններ